կարևոր
406 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-10 10:48

Գերեվարված և անհետ կորած զինծառայողների ծնողներին է հանդիպել Արտակ Դավթյանը

Գերեվարված և անհետ կորած զինծառայողների ծնողներին է հանդիպել Արտակ Դավթյանը

Ապրիլի 9-ին գերեվարված և անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներին և հարազատներին է հանդիպել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Հանդիպման ընթացքում Արտակ Դավթյանը ներկայացրել է իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ, պատասխանել հնչեցված հարցերին։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում և, այդ թվում նաև պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակում, արվում է առավելագույնը` գերեվարված զինծառայողների վերադարձն ապահովելու, անհայտ կորած համարվող զինծառայողների ճակատագրերը օր առաջ պարզելու, աճյունները հայտնաբերելու և նույնականացնելու ուղղությամբ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանք պարբերական դարձնելու վերաբերյալ: