կարևոր
425 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-10 10:34

Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Մարաղայի բնակչության ցեղասպանության մասին

Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Մարաղայի բնակչության ցեղասպանության մասին

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մարաղա ավանի հայկական բնակչության կոտորածների տարելիցի կապակցությամբ։ Հայտարարությունում ասվում է․

«29 տարի առաջ՝ 1992 թ. ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են Արցախի Հանրապետության Մարաղա ավանի բնակչության ցեղասպանություն։

Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանեցին և կտտանքների ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաներին և ծերերին։ Ադրբեջանցի զինծառայողները 45 հոգու գլխատեցին, որոշներին վառեցին, ավելի քան 100 կանանց և երեխաների գերեվարեցին։

Ոճրագործներն արժանացան պետական բարձր պարգևների, իսկ նրանց հրամանատարը՝ Ադրբեջանի Ազգային հերոսի կոչման, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը խրախուսվում է ամենաբարձր պետական  մակարդակով:

Մարաղայի դեպքերը դարձան մինչ այդ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ կանոնավոր ու համակարգված հետապնդումների և ցեղասպան գործողությունների տրամաբանական շարունակությունը։

Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Հանցագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության և պատժվեն»։