կարևոր
503 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-10 10:26

Google Maps-ի քարտեզներում Երևանի փողոցները ադրբեջանցիներն անվանափոխում են իրենց բանակի հերոսների անունով. Վարուժան Գեղամյան

Google Maps-ի քարտեզներում Երևանի փողոցները ադրբեջանցիներն անվանափոխում են իրենց բանակի հերոսների անունով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել և կից լուսանակար է հրապարակել թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Թշնամին չի դադարելու աշխատել, նույնիսկ տարած իրական հաղթանակից հետո շարունակելու է հարձակումը՝ մարտի դաշտում, դիվանագիտական հարթակներում, ու նույնիսկ գուգլի քարտեզներում։ Որովհետև թույլ ենք, իսկ ՀՀ-ում գործող օկուպացիոն ռեժիմը համաձայնել է շարունակել ստորանալ թուրքի առջև։

Թուրքիայի հետ շփվելու բանաձևը պարզ է՝ համաձայնվելով կատարել թուրքերի նախապայմանները, ստանալու ենք նոր նախապայմաններ»։