24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Google Maps-ի քարտեզներում Երևանի փողոցները ադրբեջանցիներն անվանափոխում են իրենց բանակի հերոսների անունով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել և կից լուսանակար է հրապարակել թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Թշնամին չի դադարելու աշխատել, նույնիսկ տարած իրական հաղթանակից հետո շարունակելու է հարձակումը՝ մարտի դաշտում, դիվանագիտական հարթակներում, ու նույնիսկ գուգլի քարտեզներում։ Որովհետև թույլ ենք, իսկ ՀՀ-ում գործող օկուպացիոն ռեժիմը համաձայնել է շարունակել ստորանալ թուրքի առջև։
Թուրքիայի հետ շփվելու բանաձևը պարզ է՝ համաձայնվելով կատարել թուրքերի նախապայմանները, ստանալու ենք նոր նախապայմաններ»։