կարևոր
2429 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-09 22:05

Սիրիացի վարձկան զինյալները հաստատում են, որ կռվել են Արցախում Թուրքիայի կողմից, բայց չեն վարձատրվել

Թուրքիան և Ադրբեջանը դեռևս հերքում են սիրիացի վարձկանները Ացախում են եղել. Թվիթերում գրել է ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը՝ հրապարակելով տեսանյութ, որում Թուրքիայի աջակցությունը վայելող «Սուլթան Սուլեյման» խմբավորման վարձկան զինյալները բողոքում են, որ իրենց հրամանատար Աբու Ամաշն իրենց չի վճարել Արցախում կռվելու համար։

«Մենք Թուրքիա պետության կողքին կռվել ենք Ղարաբաղում։ Մենք սպանվել ենք ու վիրավորվել։ Աբու Ամաշը գողացել է մեր աշխատավարձերը, մարդիկ սովից մահանում են»,- լրագրողին պատմել են վրդովված զինյալները։ 

Լրագրողը զրուցել է նաև սպանված վարձկաններից մեկի քրոջ հետ, որն ապրում է Թուրքիայում սիրիացի փախստականների համար նախատեսված ճամբարում։ Նա պատմել է, որ իր ընտանիքին ևս չի վճարվել որևէ գումար։ Նաև նշել է, որ «Սուլթան Մուրադ» խմբավորման անդամ իր եղբայրը զոհվել է Ջրականում (Ջաբրայիլում)՝ հայտնի հրամանատարներից մեկի կողքին կռվելով։ Սպանված վարձկանը, քրոջ խոսքով, Ադրբեջանում է եղել մեկ ամիս, սակայն եղբոր մահից հետո իրենց չեն վճարել, ինչպես չեն վճարել բազմաթիվ այլ սպանվածների հարազատների։