Կրքերը չեն հանդարտվում Հյուսիսային Իռլանդիայում: Վերջին 6 տարվա ընթացքում առաջին անգամ ոստիկանությունը ստիպված է եղել ջրցան մեքենա կիրառել:
Անցած գիշեր Բելֆաստում ցուցարարները հրավառ նյութերով ու փայտերով հարձակվել են իրավապահների վրա: Վերջին մեկ շաբաթում, բախումների հետեւանքով, արդեն ավելի քան 7 տասնյակ ոստիկան է վիրավորվել:
Ցուցարարների դժգոհությունն առաջացարել է դատախազության որոշումը՝ պատասխանատվության չենթարկել կաթոլիկների շահերը ներկայացնող «Շին Ֆեյն» կուսակցության ղեկավարներին, որոնք խախտել են կարանտինի պայմանները:
Անցած շաբաթ «Շին Ֆեյն»-ը Բելֆաստի կաթոլիկական թաղամասում աջակիցներից մեկի հուղարկավորությունն էր կազմակերպել՝ անտեսելով մարդաշատ հավաքներ անցկացնելու՝ կառավարության սահմանած արգելքը: Հյուսիսային Իռլանդիայում շարունակվող անկարգությունները բրիտանական եւ իռլանդական կառավարություններից բացի՝ դատապարտել է նաեւ Սպիտակ տունը: