կարևոր
1484 դիտում, 7 ամիս առաջ - 2021-04-09 19:38

Լիանա Գյուրջյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Լիանա Գյուրջյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Գյուրջյանը բարձրացրեց 94 կգ, այնուհետ 98 կգ և երրորդ մոտեցմանը չկարողացավ գլխավերևում պահել 100 կգ: Այս ձևում Գյուրջյանը 6-րդն է: Հրում վարժությունում նա սկսեց 121 կգ-ից, հետո 125 կգ և երրորդ մոտեցման ժամանակ բարձրացրեց 129 կգ:

 Հրում վարժությունում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ, իսկ երկամարտում գրանցելով 227 կգ արդյունք դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

 Մինչ այս Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգ քաշային  կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց  4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում նա դարձավ փոքր բրոնզե մեդալ:

89 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ, ինչպես նաև արժանացավ փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների:

Հայաստանի ընտրանին Եվրոպայի այս առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, մասնակցում է 14 մարզիկով: