20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Արցախի հակամարտության կարգավորման խնդրին:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը իրավիճակի հետագա կայունացման ապահովման, 2021 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շարունակական իրականացման ուղղությամբ:
Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած շփումների արդյունքների մասին: Երկուստեք կարծիք է հայտնվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ էլ, Մոսկվայից Փաշինյանի վերադարձից կարճ ժամանակ հետո, Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել են Արցախի իրավիճակի, դրա հետագա կայունացման, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների շուրջ քննարկումները։