Ադրբեջանի նախագահն այսօր հանդիպել է Երեւանից Բաքու մեկնած Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ: Այդ հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանում հակառուսական տրամադրություններ էին:
«Մերժի՛ր Ռուսաստանին» կարգախոսով այսօր մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացրել Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց:
Արցախի դեմ 44-օրյա պատերազմը Թուրքիայի եւ ահաբեկիչների բացահայտ աջակցությամբ սանձազերծած երկրի քաղաքացիները դժգոհել են հայերին Ռուսաստանի ցուցաբերած օգնությունից: