կարևոր
335 դիտում, 1 ամիս առաջ - 2021-04-09 17:36

Լարիսա Մինասյանը դադարեցնում է Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը

Լարիսա Մինասյանը դադարեցնում է Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան (Սորոսի հիմնադրամ) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Տեղեկությունը հրապարակված է հիմնադրամի կայքում:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ, սակայն, նշված չեն Մինասյանի հեռացման պատճառները: Լարիսա Մինասյանը Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրենն էր 21 տարի: Բաց հասարակության հիմնադրամները Հայաստանում սկսել է գործունեությունը 1997 թ․-ին:

Տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Քյուրումյանն ասել է, որ «Տնօրենների խորհուրդը պատրաստ է սերտ համագործակցել Հիմնադրամի աշխատակազմի և նոր ղեկավարության հետ անցումային այս շրջանում»:

Կազմակերպության կայքում, սակայն, չգտնվեց կազմակերպության կանոնադրությունը, որպեսզի ներկայացնեինք նոր գործադիր տնօրեն նշանակելու կամ ընտրելու կարգը: Բաց և թափանցիկ գործունեությունը խրախուսող կազմակերպությունը, այնուհանդերձ, թափանցիկ և հրապարակային չէ իր գործունեության մասով՝ կայքում չկան կազմակերպության գործունեության և ֆինանսական հաշվետվությունները, անձնակազմի և տնօրենների խորհդրի մասին տվյալներ: