16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան (Սորոսի հիմնադրամ) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Տեղեկությունը հրապարակված է հիմնադրամի կայքում:
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ, սակայն, նշված չեն Մինասյանի հեռացման պատճառները: Լարիսա Մինասյանը Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրենն էր 21 տարի: Բաց հասարակության հիմնադրամները Հայաստանում սկսել է գործունեությունը 1997 թ․-ին:
Տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Քյուրումյանն ասել է, որ «Տնօրենների խորհուրդը պատրաստ է սերտ համագործակցել Հիմնադրամի աշխատակազմի և նոր ղեկավարության հետ անցումային այս շրջանում»:
Կազմակերպության կայքում, սակայն, չգտնվեց կազմակերպության կանոնադրությունը, որպեսզի ներկայացնեինք նոր գործադիր տնօրեն նշանակելու կամ ընտրելու կարգը: Բաց և թափանցիկ գործունեությունը խրախուսող կազմակերպությունը, այնուհանդերձ, թափանցիկ և հրապարակային չէ իր գործունեության մասով՝ կայքում չկան կազմակերպության գործունեության և ֆինանսական հաշվետվությունները, անձնակազմի և տնօրենների խորհդրի մասին տվյալներ: