կարևոր
1829 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-09 16:19

Գերիների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզի ճանապարհները

Գերիների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզի ճանապարհները

Գերեվարված շիրակցի զինծառայողների ծնողներն ու հարազատները շարունակում են փակ պահել Գյումրի-Երևան մայրուղին: Այս պահին փակ է մայրուղու  Հոռոմի խաչմերուկի հատվածը, Ազատանի մուտքը, Գյումրի-Վանաձոր միջպետական, ինչպես նաև Աշոցքից Գյումրի մտնող ճանապարհները: Առավոտից փակ է նաև գնացքների ճանապարհը՝ Իսահակյան և Բայանդուր գյուղերի հատվածում:

Ավելի վաղ գերիներից մեկի հարազատը նշել էր որ ճանապարհը կբացեն միայն իրենց հարազատների վերադարձի մասին ստույգ ու սպառիչ տեղեկություն ստանալուց հետո:

Հիշեցնենք՝ որ ճանապարհները փակել են 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները:

Իրավիճակը սրվեց երեկվանից, երբ «Էրեբունի» օդանավակայանում գերիների խմբին սպասող ծնողներին հայտնեցին, որ Բաքվից դատարկ ինքնաթիռ է ժամանել: