«Հայոց ցեղասպանության ճանաչումը ճիշտ և արդար է ոչ միայն զոհված 1.5 միլիոն հայ զոհերի, և 2.25 միլիոն ասորի. սիրիացի և հույն նահատակների նկատմամբ, այլև դրա ճանաչմամբ՝ կհաստատեք, որ ցեղասպանությունը չի անտեսվի և երբեք չպետք է կրկնվի»: Բարնաբա միջшզգային հիմնшդրամի ղեկավար Պատրիկ Սուխդեոն նամակ է ուղղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին և կոչ արել պաշտոնшպես ճանաչել Օսմանյան կшյսրությունում քրիստոնյաների ցեղասպանությունը:
«Անցյալ դարի քրիստոնյաների ցեղասպանության ճանաչումը կարող է կանխել հետագա ցեղասպանությունները, հատկապես՝ հայերի, որոնք այժմ էլ սպառնալիքի տակ են»,-գրում է Սուխդեոն: Սուխդեոյի նամակին ստորագրությամբ միացել է նաև Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայ եկեղեցու թեմի առաջնորդ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը:
Նամակում Ջոնսոնին հիշեցրել են Ջոնսոնի թուրք լրագրող պապիկի՝ Ալի Քեմալի մասին, որը փորձել է 1922 թվականին հակազդել հայերի ցեղասպանությանը, եւ որին ենթարկել են Լինչի դատաստանի Օսմանյան կայսրությանն անհավшտարիմ լինելու համար: