կարևոր
1162 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-09 15:12

Իտալիայի վարչապետը Թուրքիայի նախագահին բռնապետ է անվանել․ սա լարվածություն է առաջացրել թուրք-իտալական հարաբերություններում

Իտալիայի վարչապետը Թուրքիայի նախագահին բռնապետ է անվանել․ սա լարվածություն է առաջացրել թուրք-իտալական հարաբերություններում

Իտալիայի վարչապետը Թուրքիայի նախագահին բռնապետ է անվանել: Սա լարվածություն է առաջացրել թուրք-իտալական հարաբերություններում:

Մարիո Դրագին դատապարտել է, իր խոսքով, այն նվաստացումները, որոնց Եվրահանձնաժողովի նախագահը ենթարկվել է Անկարայում:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը Ուրսուլա ֆոն դեր Լայենին աթոռ չէին տվել, Եվրահանձնաժողովի նախագահը ստիպված էր Էրդողանի եւ Եվրոպայի խորհրդի նախագահի հետ բանակցությունները վարել բազմոցին նստած: «Եկեք իրերն իրենց անուններով կոչենք, նրանք բռնապետներ են, որոնց հետ, այնուամենայնիվ, մենք պետք է համագործակցենք: Բայց դա չի խանգարում մեզ ազնիվ մնալ՝ տեսակետներ ու կարծիքներ արտահայտելու հարցում»,-ասել է Մարիո Դրագին: «Բռնապետ» բառից թուրքերը հագեվարքի մեջ են ընկել:

Թուրքիայի արտգործնախարարը Իտալիայի վարչապետի ասածը «լկտի դիտողություն» է անվանել: Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն էլ ասել է, թե Մարիո Դրագին չափերն անցել է: Թուրքիայում Իտալիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն՝ բացատրությունների համար: