կարևոր
1860 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-09 14:41

Լրագրողը պնդում է, որ վարչապետի խոսնակն է հաստատել գերիների վերադարձի լուրը

Լրագրողը պնդում է, որ վարչապետի խոսնակն է հաստատել գերիների վերադարձի լուրը

«Ուղարկել եմ Ֆրիինյուզի լինքը, հարցրել եմ՝ «ճի՞շտ է», ստացել եմ՝ «ԱՅՈ» պատասխանը: Հրապարակել եմ: Թեեւ խոսնակն ասել է, որ թվաքանակի հետ կապված տեղեկությունների համար դիմեմ Ավինյանի խոսնակին, բայց քանի որ նա հավերժ զանգերի չի պատասխանում հրապարակել եմ միայն վարչապետի խոսնակի պատասխանը»: Երեկ գերիների վերադարձի մասին լրատվականի տարածած տեղեկության աղբյուրի մասին գրում է Factor.am-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը՝ մեկնաբանություն թողնելով ֆեյսբուքյան մի գրառման տակ: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ երեկ գերիների վերադարձի մասին աղմուկը բարձրացրել են իշխանական շրջանակները. նախ այդ մասին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող Freenews.am-ի տաղավարում հայտարարություն է արել իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ապա լրատվամիջոցը լուր է տարածել «Մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայան վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը» վերնագրով:

Մի փոքր անց՝ հղում տալով վարչապետի խոսնակին, Factor.am ևս նման բովանդակության լուր է տարածում: այնուհետև շատ արագ լուրը տարածվում է Փաշինյանի ընտանեկան armtimes.com-ը, freenews.am-ը, araratnews.am-ը, Արման Բաբաջանյանի 1in.am-ը և azatutyun.am-ը։