կարևոր
1493 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-09 14:13

«Գերիների վերադարձ երեկ պլանավորված չի եղել, կեղծ պրովոկացիա է, ձեր իշխանությանը հարցրեք՝ ինչու են մոլորեցնում ժողովորդին». Մուրադով

Ռուսական խաղաղապահ զորքի հրամանատար Ռուստամ Մուրադովը ասել է, որ երեկ գերիների վերադարձ չի եղել պլանավորած՝ խորհուրդ տալով դիմել Հայաստանի իշխանություններին, որոնք մոլորեցրել են ժողովրդին։ Այսօր «Հրապարակի» թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովին։

Թղթակիցը նրան տեսել է հյուրանոցի կայանատեղիում։ Մուրադովից հետաքրքրվել, թե ինչու՞ էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։

«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»,- պատասխանել է Մուրադովը։

Մուրադովի թիկնազորը թույլ չի տվել նկարահանել, այդ պատճառով տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է։ «Հրապարակ»-ի օպերատորին սպառնացին և գետնին շպրտեցին տեսախցիկը։