կարևոր
1571 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-09 13:05

Ադրբեջանա-թուրքական պատվիրակություն Հայաստան չի ժամանել. ՊՆ-ը հերքում է տարածված լուրը

Ադրբեջանա-թուրքական պատվիրակություն Հայաստան չի ժամանել. ՊՆ-ը հերքում է տարածված լուրը

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, թե մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում։

«ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ևս մեկ անգած հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, առավել ևս` հանրության համար զգայուն խնդիրների վերաբերյալ», - նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, Ադրբեջանցի օգտատերերից մեկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է արել, թե ապրիլի 15-ին պատվիրակություն է ուղարկվելու Հայաստան, որպեսզի գծվեն մեր երկրով անցնող ավտոմոբիլային ճանապարհները։