կարևոր
1747 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-09 11:28

Ցեղասպանությունն ու պահանջատիրությունը մոռացության տալով՝ «իրապաշտություն» խաղալու նման փորձերը, սասանում են Հայաստանի գոյությունը. ՀՅԴ Շվեդիայի Առանձնակի կոմիտե

Ցեղասպանությունն ու պահանջատիրությունը մոռացության տալով՝ «իրապաշտություն» խաղալու նման փորձերը, սասանում են Հայաստանի գոյությունը. ՀՅԴ Շվեդիայի Առանձնակի կոմիտե

Շվեդիայի ՀՅԴ կառույցը վերահաստատում է՝ ամբողջական ներուժը ի գործ դնել Հայաստանի և Արցախի հանդեպ իր հանձնառությունների իրականացման նպատակին: 

«Հայոց ցեղասպանութեան 106-րդ տարելիցի սեմին կուգանք հաստատելու՝ Հայաստան – Արցախ և Սփիւռք միասնութեան վրայ հիմնուած մեր պայքարը աննահանջ է ու մեր իրաւունքները անժամանցելի են, ինչքան Հայաստանի ներկայ վարչակազմը Ցեղասպանութեան գծով, համակերպութեան և զիջումներու միտող աններելի թրքահաճոյ յայտարարութիւններով հանդէս գա»: ՀՅԴ Ծվեդիայի առանձնակի կոմիտեն հայտարարության մեջ շեշտում է: 

«Հայաստանի Հանրապետութեան ղեկին կառչած հողատու իշխանությունները՝ իշխանության որոշ ներկայացուցիչներ, վերջերս հանդես են գալիս «տարածաշրջանային համագործակցություն» թուրքերի հետ «չթշնամանք»ի և Հայոց ցեղասպանությունը նսեմացնելու հայտարարություններով, մինչեւ իսկ կասկածի տակ առնելով հայրենիքի պատմական տարածքների պատկանելության իրողությունը:

Վերջերս աւելի յստակ կը դառնայ, որ Արցախեան երրորդ պատերազմի մեղքի և ամօթի սեւ խարանը իրենց ճակտին կրող այդ խմբակը, բացայայտօրէն ժխտելով Արցախը, որպէս հայկական հողատարածք, ի գործ դրեց նոյեմբեր 9-ի անձնատուուական համաձայնութեան իր մութ պայմանաւորւածութիւնները, որոնց հետեւանքը եղան Արցախեան 44 օրեայ պատերազմի ողբերգական ելքը, 5000 նահատակները, հարիւրաւոր գերիները և հազարաւոր անօթեւանները՝ որոնք լքեցին իրենց հայրենի օճախները, Հայաստանի և Արցախի որոշ տարածքներ այսօր կը գտնուին ազերի և թուրք զինւորներու սպառնալիքի տակ: 5000 նահատակներու արիւնը դեռ չչորցած, աթոռին կառչած այս իշխանութիւնները կը բարբաջեն համագործակցութեան ու բարի դրացիական յարաբերութիւններու մասին, ինչը դժուար ըմբռնելի է որեւէ հայու հասկացողութեամբ:

Քանի մը օրերէ ետք կը թեւակոխենք 24 ապրիլը, որը իւրաքանչիւր զտարիւն հայու մտքի և խղճի մէջ ոչ միայն յիշատակելի պարզ օր մընէ, այլեւ պայքարի, պահանջատիրութեան օր կը համարենք: Սակայն երբ հակահայ արշաւի յորձանքը դիմակայելու առաքելութեան հաւատարիմ Հայ Դատի հանձնախումբերը ամէնուր անհաւասար պայքար կը մղեն թուրք ազերիական քարոզարշաւի մեքենայի դէմ, անդին «իմ քայլական» իշխանութեան ներկայացուցիչները թշնամիին քծնող և ազգադաւ ելոյթներով կը փորձեն լուրջ հարուած հասցնել տարիներու հետեւողական ճիգով ձեռք բերուած Հայ Դատի նուաճումներուն և օտարման սեպ կը խրեն Հայաստանի և Սփիւռքի միջեւ:

Առաւել, անոնք լրջագոյն սպառնալիք կը հանդիսանան մեր հայրենիքի ազգային անվտանգութեան: Ցեղասպանութիւնն ու պահանջատիրութիւնը մոռացութեան տալով «իրապաշտութիւն» խաղալու նման փորձերը, կը սասանեն Հայաստանի գոյութիւնը: Այս բոլորով հանդերձ Հայոց ցեղասպանութեան 106-րդ տարելիցի սեմին կուգանք հաստատելու՝ Հայաստան – Արցախ և Սփիւռք միասնութեան վրայ հիմնուած մեր պայքարը աննահանջ է ու մեր իրաւունքները անժամանցելի են, ինչքան Հայաստանի ներկայ վարչակազմը Ցեղասպանութեան գծով, համակերպութեան և զիջումներու միտող աններելի թրքահաճոյ յայտարարութիւններով հանդէս գա:

Շուէտիոյ հայութիւնը իր բոլոր միութիւններով և մարդուժով պիտի ծառայէ Հայաստանի և Արցախի պետականութիւններու ամրապնդման և ամրակայման, յաղթահարելու պատերազմէն ետք ծագած դժուարութիւնները:

Շուէտիոյ ՀՅԴ կառոյցը կը վերահաստատէ՝ ամբողջական ներուժը ի գործ դնել Հայաստանի և Արցախի հանդէպ իր յանձնառութեանց իրականացման նպատակին:


ՀՅԴ Շուէտի առանձնակի կոմիտէ
09.04.2021
»