Այս օրերին, երբ հակահայ արշավի հորձանուտը դիմակայելու իրենց առաքելությանը հավատարիմ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն ամենուր անհավասար պայքար են մղում թուրք-ադրբեջանական տանեդմին` «իմքայլական» իշխանության ներկայացուցիչների թշնամուն քծնող եւ ազգադավ ելույթները լուրջ հարված են հասցնում տասնամյակների հետեւողական ճիգով ձեռքբերված Հայ դատի նվաճումներին եւ օտարման սեպ խրում Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ:
ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները խստորեն դատապարտել են Հայաստանի իշխող վարչակազմի այս հակազգային քաղաքականությունը, զգուշացնելով` զերծ մնալ արցախյան կապիտուլացիոն հայտարարությունները թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող քաղաքական արարքներով ամբողջացնելու քայլերից: Տարածաշրջանային համագործակցությունն ու խաղաղ համակեցությունը չպետք է կառուցվեն հայկական շահերի եւ իրավունքների հաշվին, քանզի սպառնալիքի աղբյուրը եղել եւ մնում են Թուքիան ու Ադրբեջանը՝ իրենց պանթուրքիստական մղումներով:
Հայտարարություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ www.arfd.am/news_/հայտարարություններ/:
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե՝ https://www.arfd.am/news/38631/
ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե՝ https://www.arfd.am/news/38634/
ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե՝ https://www.arfd.am/news/38635/
ՀՅԴ Հյուսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտե՝ https://www.arfd.am/news/38667/
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե՝ https://www.arfd.am/news/38687/
ՀՅԴ Շվեդիայի Առանձնակի Կոմիտե՝ https://www.arfd.am/news/38709/
Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակ՝ https://www.arfd.am/news/38553/