16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի՝ մարզային հանդիպումների շարքում այսօր ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը և ՀԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հանդիպել են Արտաշատի ՀՅԴ կառույցի ներկայացուցիչների և համակիր քաղաքացիների հետ։
Քննարկման առանցքում է եղել Արցախյան վերջին գոյապայքարի արդյունքում ստեղծված իրադրությունը։ Հանդիպանը շեշտվել է իշխանությունների որդեգրած կրավորական, թուրքամետ և դավաճանական քաղաքական ուղեգծի ծանրագույն հետևանքները երկրի անվտանգության վրա։ Փաստվել է, որ իրավիճակից ելքը օտար, թշնամական պետությունների շահերը սպասարկող իշխանությունների շուտափույթ հեռացումն է և երկրի ընթացքը ազգային ուղեգիծ տեղափոխելը։
Արծվիկ Մինասյանը պատասխանել է նաև քաղաքացիներին հուզող ազգային-քաղաքական բնույթի մի շարք հարցերի։