կարևոր
1722 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-04-08 23:06

Վարչապետի խոսնակը հայտնում է գերիների վերադարձի մասին, այնուհետև Ավինյանի գրասենյակը տեղեկացնում, թե հետաձգվում է. ծնողները բողոքի ալիք են բարձրացրել

Վարչապետի խոսնակը հայտնում է գերիների վերադարձի մասին, այնուհետև Ավինյանի գրասենյակը տեղեկացնում, թե հետաձգվում է. ծնողները բողոքի ալիք են բարձրացրել

Գերիների վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի (թշնամի Ադրբեջանը. խմբագրության ուղղում) կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ Այս մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ 

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Factor.am հղում անելով Փաշինյանի խոսնակին, ասել էր որ նախատեսվում է գերիների վերադարձ, սակայն կոնկրետ թիվ չէր նշել: Լրատվամիջոցը այնուհետ ջնջել է իր նյութը:

Նշենք նաև, որ անհայտ կորած զինծառայողների ծնողները հավաքվել էին Էրեբունի օդանավակայանում, սակայն շատ արագ լուրեր տարածվեցին, որ վայրէջք կատարած օդանավում գերիներ չեն եղել:

Մինչ այդ լարված իրավիճակ էր Պաշտպանության նախարարությունում, որտեղ անհայտ կորածների ծնողներն ու հարազատները պահանջում էին հստակ պատասխաններ տալ իրենց որդիների վերադարձի մասին:

Այս պահին Էրեբունի օդանավակայանում հավաքված գերիների ծնողները շարժվում են ՊՆ՝ միանալու անհետ կորած զինվորների ծնողներին, որոնք 11 ժամ է՝ շղթաներով կապել են մուտքի դարպասները՝ արգելելով նախարարության աշխատակիցների ելումուտը: