կարևոր
1738 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-04-08 22:38

Ադրբեջանը զարմացած էր Արցախի արևելյան ճակատի պաշտպանական ամրությունների հզորությունից․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մինչ սեպտեմբերի 27-ը Արցախա-ադրբեջանական սահմանագոտու երկայնքով Պաշտպանության Բանակի կառուցած ու պաշտպանած առաջնագծի իբր ոչ ամուր լինելու մասին երբեմն բամբասանքի վերածվող խոսակցությունները հերքում է հենց թշնամին:

Թե մեր հայկական կողմը ինչպիսի ամուր պաշտպանված, մի քանի շերտանի առաջնագիծ է ունեցել, օրինակ, Ակնայի Աղդամի հատվածում, զարմանքով նկարագրում են ադրբեջանցի լրագրողները:

Նրանք իրենց զինվորականների ուրախությունն են փոխանցում, որոնք մոտավոր գնահատել են, թե որքան մեծ կորուստներ կարող էին այդտեղ ունենալ ու, գուցե արդյունքի չհասնել, եթե նոյեմբերի 9-ի համաձայնագրով իրենց Ակնան պարզապես որպես նվեր չտային:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում: