19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Ադրբեջանցի օգտատերերից մեկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է արել, թե ապրիլի 15-ին պատվիրակություն է ուղարկվելու Հայաստան, որպեսզի գծվեն մեր երկրով անցնող ավտոմոբիլային ճանապարհները:
Գրառման մեջ նշվում է նաեւ, որ Արցախն ու Նախիջեւանը կապող ճանապարհային քարտեզը պատրաստ է, ու որ հայկական կողմի հետ համաձայնության են հասել:
Սակայն «Երկիրն այսօր»-ի հարցմանն ի պատասխան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսնակ Անի Բաբայանն ասել է, թե այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ու որ նման տիպի որեւիցե պատվիրակության այց նախատեսված չէ: