27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Մոսկվայից Փաշինյանի վերադարձից կարճ ժամանակ հետո Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Պաշտոնական Կրեմլի հաղորդագրությունում չի նշվում, թե ում նախաձեռնությամբ է կայացել այդ զրույցը։
Համաձայն հաղորդագրության, հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել են Արցախի իրավիճակի, դրա հետագա կայունացման, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների շուրջ քննարկումները:
Մասնավորապես, բովանդակային քննարկվել են տարածաշրջանի խաղաղության, անվտանգության եւ առաջադեմ սոցիալ-տնտեսական զարգացման, ինչպես նաեւ տրանսպորտային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ աշխատանքների առաջընթացի խնդիրները:
Պաշտոնական Մոսկվայի հաղորդագրությունում հատուկ շեշտվում է, որ զրույցի ընթացքում «հաշվի են առնվել ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած ռուս-հայկական գագաթնաժողովի բանակցությունների արդյունքները»: Ինչ արդյունքների մասին է խոսքը, անհայտ է այս հայտարարության բովանդակությունից։ Նման արդյունքների մասին ոչինչ չի ասվել նաեւ Փաշինյանի հետ Պուտինի ունեցած հանդիպումից հետո։