կարևոր
1934 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-08 19:19

Իսպանական MÈS per Mallorca կուսակցությունը միացել է գերիներին ազատելու համար Ադրբեջանին ուղղված բողոք-ստորագրահավաքին

Իսպանական MÈS per Mallorca կուսակցությունը միացել է գերիներին ազատելու համար Ադրբեջանին ուղղված բողոք-ստորագրահավաքին

Իսպանական MÈS per Mallorca քաղաքական կուսակցությունը միացել է արցախյան պատերազմի գերիներին ազատ արձակելու համար Ադրբեջանին ուղղված ստորագրահավաքին: Այս մասին տեղեկացնում է։

MÈS per Mallorca կուսակցության անդամները հանդիպել են Մալյորկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց փոխանցեն հայ գերիներին ազատ արձակելու պահանջով Ադրբեջանին ուղղված բողոք-ստորագրահավաքին միանալու իրենց որոշումը։

Հանդիպմանը մասնակցել են Պալմա դե Մայորկայի քաղաքապետարանի աշխատակից Նեուս Տրույոլը և սենատոր Վիսենց Վիդալը։  Տրույոլը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է անվանել հրադադարից հետո Բաքվի կողմից շուրջ 200 հայերին պատանդի կարգավիճակում պահելը և նրանց ահաբեկիչ որակելը։

Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց: