կարևոր
1063 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-08 18:32

Ռուսաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳՆ տեղակալի հետ՝ Արցախի իրավիճակի հետ կապված հարցեր քննարկելու

Ռուսաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳՆ տեղակալի հետ՝ Արցախի իրավիճակի հետ կապված հարցեր քննարկելու

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը ապրիլի 8-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանին, վերջինիս խնդրանքով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Արցախի ներկայիս իրավիճակի շուրջ ՝ շեշտը դնելով տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու և խաղաղ կյանքի վերականգնման հրատապ խնդիրների վրա, այդ թվում ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան միջազգային հումանիտար կազմակերպությունների ներուժի ներգրավմամբ:

Քննարկվել է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան միջազգային հումանիտար կազմակերպությունների ներուժի ներգրավումը: