27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Դոնբասում տիրող լարված իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Կրեմլը հայտնում է, որ Պուտինն ուշադրություն է հրավիրել Կիեվի գործողությունների վրա, որոնք նպատակայնորեն սրում են իրավիճակը շփման գծում: Նաեւ նշվում է, թե 2 առաջնորդներն էլ ընդգծել են, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է իրականացնեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ առաջին հերթին Դոնեցկի ու Լուգանսկի հետ ուղղակի երկխոսություն հաստատելու եւ Դոնբասի հատուկ կարգավիճակն օրինականացնելու վերաբերյալ:
Իսկ ահա Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկա Դեմմերը հայտնել է, որ Մերկելը Պուտինին հորդորել է նվազեցնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմանների մոտ:
Նշենք նաեւ, որ այսօր բուռն քննարկումների տեղիք է տվել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի ելույթը: Նա հայտարարել է, թե Ռուսաստանին կարող են ստիպել պաշտպանել իր քաղաքացիներին Դոնբասում:
Կոզակը նաեւ ասել է, որ եթե Կիևը ռազմական գործողություններ սկսի Դոնբասում, դա կլինի Ուկրաինայի վերջի սկիզբը: