Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ փոխվել է Կառավարության շենքում տեղի ունեցած անկարգությունների գործով կալանավորված Հակոբ Բերբերյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։
«Հակոբ Բերբերյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել է չհեռանալու մասին ստորագրության!!
Շնորհավորում եմ Հակոբի պաշտպան Ֆրեդ Սարգսյանին»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Հակոբ Բերբերյանը կալանավորվել էր նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։
Ազգային անվտանգության ծառայությունը 2020 թվականի նոյեմբերի 18-ին ձերբակալել է Հակոբ Բերբերյանին և նոյեմբերի 21-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 225-րդ հոդվածի երկրորդ մասով, այսինքն՝ զանգվածային անկարգությունների մասնակցի կողմից բռնություն գործադրել, ջարդ, գույք վնասել և այլն: