կարևոր
1174 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-08 16:10

Մահացել է գեղանկարիչ Արմեն Աթայանը

Մահացել է գեղանկարիչ Արմեն Աթայանը

Կյանքից հեռացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Արմեն Աթայանը:

Միությունից հայտնում են, որ նկարչի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլ 9-ին:

Արմեն Աթայանը ծնվել է 1922 թվականին: 1941 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը: 1954 թվականից ստեղծագործել է Կիևում, իսկ 1965-ից՝ Երևանում: Դասավանդել է ԵԳԻ-ում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-1945)։

Հեղինակ է բնանկարների, դիմանկարների և նատյուրմորտների, որոնց բնորոշ է քնարական պայծառ երփնագիրը։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ուկրաինայում, Երևանում: