25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Միացյալ Նահանգներին ու նրա դաշնակիցներին «անվստահելի գործընկերներ» է անվանել:
Իր ղազախ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին նա ասել է, որ պետության կենսապահովման կարեւորագույն ոլորտներում չեն կարող ապավինել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին, ինչպես Լավրովն է ասել, «հույսը դնել նրանց տրամադրության ու այն հանգամանքի վրա, թե առավոտյան որ ոտքի վրա վեր կացել»:
Ռուսաստանի արտգործնախարարին համոզիչ է թվում ամերիկյան Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի այն հայտարարությունը, թե պատրաստակամ են կանխատեսելի ու կայուն հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ: