կարևոր
1771 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-08 14:25

Աղմկահարույց օրենքը ստորագրելու մասին որոշում կայացնելուց առաջ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է մի շարք պետական բուհերի ռեկտորների հետ

Աղմկահարույց օրենքը ստորագրելու մասին որոշում կայացնելուց առաջ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է մի շարք պետական բուհերի ռեկտորների հետ

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» աղմկահարույց օրենքը ստորագրելու մասին որոշում կայացնելուց առաջ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է մի շարք պետական բուհերի ռեկտորների հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթին: Բուհերի ռեկտորներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են ներկայացրել փաթեթի վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Ռուբեն Աղգաշյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը:

Ավելի վաղ էլ Արմեն Սարգսյանն այցելել էր Գիտությունների ազգային ակադեմիա և զրուցել խորհրդի անդամների հետ:

Հիշեցնենք՝ Գիտությունների ազգային ակադեմիան եւ Երեւանի պետական համալսարանը հայտարարություն էին տարածել՝ պնդելով, որ խորհրդարանի ընդունած օրենքը հակասահմանադրական է: Նույն օրը պարզ դարձավ, որ օրենսդիր մարմինը նախագահին օրենքն ուղարկել էր ժամկետների խախտմամբ, հետեւաբար, արդեն ընդունված օրենքը նորից պետք է հետ ուղարկվեր խորհրդարան եւ դրվեր շրաջանառության մեջ: