կարևոր
1645 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-08 14:19

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայց են ներկայացրել ընդդեմ ՀՀ-ի և Նիկոլ Փաշինյանի

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայց են ներկայացրել ընդդեմ ՀՀ-ի և Նիկոլ Փաշինյանի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայց է ներկայացրել ընդդեմ Հայատանի Հանրապետության և Նիկոլ Փաշինյանի։ Հայցի հիմքում ընկած են Նիկոլ Փաշինյանի՝ ս․թ․ մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հնչեցրած արտահայտություններն են։  Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է ապրիլի 7-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին:

Պաշտպանները պահանջում են որպես զրպարտություն համարել Փաշինյանի արտահայտությունները, հերքել դրանք և ճանաչել նախագահի անմեղության կանխավարկածը։

Խախտումների համար պահանջվող փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 4 մլն դրամ։

Նշենք, որ մեկ ալ հայցադիմումով դեռևս նախորդ տարի ապրիլին ՀՀ երկրորդ նախագհ Ռոբերտ Քոչարյանը դիմել էր դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջներով: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.04.2020թ. որոշմամբ հայցադիմումը վարույթ է ընդունվել: Քաղաքացիական գործը 21.01.2021թ. մակագրվել է դատավոր Ա. Սուքոյանին և վերջինիս աշխատակազմին է հանձնվել 25.01.2021թ., իսկ հունվարի 27-ին ընդունվել է վարույթ: Այս գործի նախնական դատական նիստը նշանակվել է 2021 թ.-ի մայիսի 6-ը: