12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
6-րդ գիշերն է՝ իրադրությունը Հյուսիսային Իռլանդիայում չի հանդարտվում:
Բելֆաստի կենտրոնում ընդհարում է գրանցվել ոստիկանների ու բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ, որոնք Հյուսիսային Իռլանդիայի՝ Մեծ Բրիտանիայի կազմում մնալու կողմնակից են: Մի խումբ դիմակավոր երիտասարդներ հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա, նրանց ուղղությամբ քարեր ու Մոլոտովի կոկտեյլներ նետել, հրդեհել ավտոբուս ու այլ անկարգությունների դիմել:
Բրիտանամետ ուժերի բողոքի գլխավոր պատճառը տեղական իշխանությունների վերջին գործողություններն են, որոնք հրաժարվել են տուգանել կաթոլիկների շահերը ներկայացնող «Շին Ֆեյն» կուսակցության ղեկավարներին՝ հակահամաճարակային կանոնների խախտման համար:
Անցած շաբաթ «Շին Ֆեյն»-ը Բելֆաստի կաթոլիկական թաղամասում աջակիցներից մեկի հուղարկավորությունն էր կազմակերպել՝ անտեսելով մարդաշատ հավաքներ անցկացնելու՝ կառավարության սահմանած արգելքը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն արդեն հայտարարել է, որ խորապես մտահոգված է բռնության տեսարաններից:
«Տարաձայնությունների լուծման ուղին երկխոսությունն է եւ ոչ թե բռնությունը կամ հանցավորությունը»,-ասել է նա: