կարևոր
1282 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-08 12:23

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային

Իսրայելը Լիբանանի օդային տարածքից հարվածներ է հասցրել Դամասկոսից հարավ ընկած տարածքներին: Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակումը ու կարողացել են խոցել մի քանի հրթիռ:

«ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ ագրեսիայի հետեւանքով վիրավորվել է 4 զինծառայող, հասցվել է նյութական վնաս:

Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը հրաժարվել Է մեկնաբանել Սիրիային հարվածելու մասին տեղեկությունները՝ ասելով, թե չեն մեկնաբանում օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները: