կարևոր
2344 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-08 12:06

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» աղմկահարույց օրենքը ստորագրելու մասին որոշում կայացնելուց առաջ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» աղմկահարույց օրենքը ստորագրելու մասին որոշում կայացնելուց առաջ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» աղմկահարույց օրենքը ստորագրելու մասին որոշում կայացնելուց առաջ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա և զրուցել խորհրդի անդամների հետ:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ինքն է նախաձեռնել հանդիպումը ակադեմիկոսների կարծիքը լսելու համար եւ առաջիկայում պատրաստվում է հանդիպել նաեւ համալսարանական ռեկտորների ու դասախոսների հետ:

Նիստի ընթացքում ակադեմիայի նախագահը եւ խորհրդի անդամներն իրենց մտահոգություններն են հայտնել օրենսդրական փաթեթի վերաբերյալ, նախագահի աշխատակազմին են փոխանցել իրենց առաջարկությունները:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Գիտությունների ազգային ակադեմիան եւ Երեւանի պետական համալսարանը հայտարարություն էին տարածել՝ պնդելով, որ խորհրդարանի ընդունած օրենքը հակասահմանադրական է: Նույն օրը պարզ դարձավ, որ օրենսդիր մարմինը նախագահին օրենքն ուղարկել էր ժամկետների խախտմամբ, հետեւաբար, արդեն ընդունված օրենքը նորից պետք է հետ ուղարկվեր խորհրդարան եւ դրվեր շրաջանառության մեջ: