Հայաստան է առաքվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը:
«Այսօր մենք դիմավորել ենք հայկական կողմի գնված «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այն Հայաստանում ստացված 15 հազար չաբաբաժինն է, որն ուղղված կլինի ռիսկի տակ գտնվող բնակչության խմբերի պատվաստմանը», - ասել է Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը:
Նշենք, որ Հայաստանում «Спутник V» պատվաստանյութը ստացել է պաշտոնական կիրառման թույլտվություն փետրվարի 1-ին: Այս մասին Aysor.am-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
«Կիրառման թույտվություն ասելով՝ մենք նկատի ունենք, որ երկիրը դեղամիջոցը կամ պատվաստանյութը արտակարգ իրավիճակներում օգտագործելու թույլտվություն ունի։ Հաշվի առնելով համավարակը ու աշխարհի տարբեր երկրներում արտակարգ դրությունը՝ բոլոր երկրներն այս մեխանիզմն են օգտագործում, այսինքն՝ տվյալ պատվաստանյութը մեր երկրում, ելներով համավարակի իրավիճակից, արտակարգ իրավիճակում օգտագործման թույլտվություն է ստացել», - ասել է Խաչատրյանը։
Նա ընդգծել է, որ բոլոր երկրներն աշխատում են այս մեխանիզմով՝ հաշվի առնելով խիստ անհրաժեշտությունը և արագ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ Առողջապահական և աշխատանքի տեսչության դեղերի վարչության նախկին պետ Վահե Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ «Սպուտնիկ»-ը գրանցված չէ Հայաստանում, սակայն Փաշինյանը Պուտինին ստում է` ասելով, որ այն գրանցված է: