կարևոր
1991 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-08 10:48

ՀՅԴ ԳՄ անդամները հանդիպել են Շիրակի մարզային կառույցի անդամների և համակիր քաղաքացիների հետ

ՀՅԴ ԳՄ անդամները հանդիպել են Շիրակի մարզային կառույցի անդամների և համակիր քաղաքացիների հետ

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը, ելնելով երկրում ստեղծված ծանրագույն իրավիճակից, շարունակում է իր մարզային հանդիպումները։ Այս մասին ասված է ՀՅԴ տարածած հաղորդագրության մեջ:

«Այսօր նման հանդիպում է տեղի ունեցել Գյումրիում, որտեղ ՀՅԴ ՀԳՄ անդամներ Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը և Հակոբ Մաթիլյանը հանդիպել են ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի անդամների և համակիր քաղաքացիների հետ:

Հանդիպմանը քննարկվել են հրատապ մի շարք հարցեր»,-ասված է հայտարարության մեջ։