կարևոր
1035 դիտում, 9 ամիս առաջ - 2021-04-08 10:27

Արարատի մարզում գնացքը բախվել է ավտոմեքենային և մոտ 600 մ առաջ շարժվել․ ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է

Արարատի մարզում գնացքը բախվել է ավտոմեքենային և մոտ 600 մ առաջ շարժվել․ ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է

Ապրիլի 8-ին՝ ժամը 01։22-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով-Մխչյան ավտոճանապարհին՝ գնացքի գծերի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենան և բեռնատար գնացքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դիմիտրով գյուղի ուղեփակոցի մոտ գնացքը բախվել է «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1986 թ.) և մոտ 600 մ առաջ շարժվել․ ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: