կարևոր
529 դիտում, 2 ամիս առաջ - 2021-04-07 23:53

Օդի ջերմաստիճանն ապրիլի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով

Օդի ջերմաստիճանն ապրիլի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված` ապրիլի 7-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։ Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։

Հանրապետության տարածքում ապրիլի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

Երևանում ապրիլի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը կդիտվի +11, ցերեկը՝ +28, երեկոյան՝ +22 աստիճան տաքություն։