կարևոր
1067 դիտում, 9 ամիս առաջ - 2021-04-07 22:49

Ավտովթար՝ Երևանում. 6 անչափահասի հիվանդանոց են տեղափոխել

Ավտովթար՝ Երևանում. 6 անչափահասի հիվանդանոց են տեղափոխել

Այսօր՝ ապրիլի 7-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Տուժել են 6 երեխա։

Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել ժամը 20:10-ի սահմաններում։ Toyota Camry մակնիշի  ավտոմեքենան Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, հարվածել էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու կանաչ գազոնում: 

«Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերվել  6 անչափահաս երեխաների, որոնք օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտաօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։