կարևոր
713 դիտում, 7 ամիս առաջ - 2021-04-07 21:58

Միկոյան փողոցում ավտոմեքենան բախվել է խանութի պատին և բռնկվել

Միկոյան փողոցում ավտոմեքենան բախվել է խանութի պատին և բռնկվել

Երևանի Միկոյան փողոցում այսօր՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել հրդեհի բռնկմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացվել է ժամը 17։08-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW E46» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա խանութի պատին և բռնկվել։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։13-ին, մարել՝ 17։20-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի և սրահի հատվածները, մասամբ փլուզվել է խանութ-սրահի պատը (մոտ 3 քմ)։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը։