կարևոր
1062 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-07 21:02

13-ամյա դուդուկահար Նարեկ Խանզադյանը միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի

13-ամյա դուդուկահար Նարեկ Խանզադյանը միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի

13-ամյա դուդուկահար Նարեկ Խանզադյանն արժանացել է Իսպանիայում կազմակերպված "Paints of the Spanish Sun" միջազգային առցանց մրցույթ-փառատոնի առաջին մրցանակին։

Մրցույթի շրջանակում Նարեկը կատարել է հայկական ժողովրդական պար «Ղազախի»` ստանալով ժյուրիի բարձր գնահատականը։

Սա Նարեկի առաջին մասնակցությունը չէ միջազգային մրցույթին։ Նա ունի նաև այլ մրցանակներ։ Այս օրերին պատանի դուդուկահարը մասնակցում է Երևանում անցկացվող «Dudukman» միջազգային մրցույթ-փառատոնին։ Բացի այդ‚ Նարեկը մասնակցում է նաև Իտալիայում կազմակերպված «Ապագա աստղեր» միջազգային մրցույթ-փառատոնին` ներկայացնելով հայկական նվագարանը։ Իտալական այս մրցույթի շրջանակներում կազմակերպվել է առցանց քվեարկություն. մինչև ապրիլի 13-ը Նարեկ Խանզադյանի օգտին կարող եք քվեարկել հղմամբ։

Նշենք‚ որ Նարեկ Խանզադյանը սովորում է Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանի դասարանում։ Նա 8 տարեկանից նվագում է դուդուկ ու որոշել է ապագայում դառնալ պրոֆեսիոնալ դուդուկահար։