կարևոր
1522 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-07 20:41

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 9 հորիզոնականով առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 9 հորիզոնականով առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ 

Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 9 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։

Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։