24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Վաղը կայանալիք կառավարության նիստում Փաշինյանը պատրաստվում է Տավուշի մարզպետի պաշտոնում առաջադրել իր քավորին, այժմ Իջեւանի քաղաքապետի պարտականությունները կատարող Հայկ Ղալումյանին։
Հարցն արդեն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում։ Վերջինս 2019 թվական սեպտեմբերից զբաղեցնում է քաղաքապետի պաշտոնակատարի պարտականությունները, սակայն համայնքում ցածր վարկանիշ ունենալու պատճառով, արդեն 2-րդ տարին է, իրենց թեկնածուի հնարավորությունները հաշվի առնելով, Իջեւանում համայնքապետի ընտրություններ չէին նշանակվում։
Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերն է ու հարսանիքի կնքահայրը։
Փաշինյանի իշխանության գալուց հետո Տավուշի մարզպետ դարձավ Հայկ Ղալումյանի եղբայրը՝ Վահե Ղալումյանը, որը կարճ պաշտոնավարեց եւ ընտրվեց «Իմ քայլի» ցանկով Ազգային Ժողովի պատգամավոր։
Հայկ և Վահե Ղալումյանների հայրը՝ Վոլոդյա Ղալումյանը, ՀՀԿ-ի՝ Տավուշի մասնաճյուղի հիմնադիրներից էր, 2001-2008 թթ., եղել է Տավուշի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:
Հիշեցնենք՝ կառավարության նախորդ նիստում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ազատվեց պաշտոնից. նա նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։