կարևոր
1003 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-04-07 19:37

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն ազատման դիմում է գրել

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն ազատման դիմում է գրել

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ աշխատանքից ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանը: Պատճառը նշվում է՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ կոնֆլիկը, որը պարբերաբար զանգել է ՊՈԱԿ ու ֆեյքային հարձակումներ է հրահանգել իր անձնական թշնամիների դեմ: Մինասյանը մի քանի անգամ մերժել է՝ պատճառաբանելով, որ իրենց ռեսուրսն անգամ Փաշինյանին ուղղված քննադատությանը պատասխանելուն չի բավարարում և լրացուցիչ աշխատանք չեն կարող անել, ինչից հետո Թորոսյանը հասել է վերջինիս պաշտոնանկությանը:

Մինասյանը հաստատել է իր` աշխատանքից ազատման մասին լուրը, նշելով, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն` անձնական պատճառներով:

Հավելենք, որ Լիլի Մինասյանը ՊՈԱԿ-ի տնօրեն էր նշանակվել դեկտեմբերի 14-ին: