04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ աշխատանքից ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանը: Պատճառը նշվում է՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ կոնֆլիկը, որը պարբերաբար զանգել է ՊՈԱԿ ու ֆեյքային հարձակումներ է հրահանգել իր անձնական թշնամիների դեմ: Մինասյանը մի քանի անգամ մերժել է՝ պատճառաբանելով, որ իրենց ռեսուրսն անգամ Փաշինյանին ուղղված քննադատությանը պատասխանելուն չի բավարարում և լրացուցիչ աշխատանք չեն կարող անել, ինչից հետո Թորոսյանը հասել է վերջինիս պաշտոնանկությանը:
Մինասյանը հաստատել է իր` աշխատանքից ազատման մասին լուրը, նշելով, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն` անձնական պատճառներով:
Հավելենք, որ Լիլի Մինասյանը ՊՈԱԿ-ի տնօրեն էր նշանակվել դեկտեմբերի 14-ին: