կարևոր
1811 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-07 18:12

Ոսկեվազ գյուղի տներից մեկի այգում հրդեհ է բռնկվել․ փրկարարներն այրված դի են գտել

Ոսկեվազ գյուղի տներից մեկի այգում հրդեհ է բռնկվել․ փրկարարներն այրված դի են գտել

Ապրիլի 7-ին` ժամը 16։09-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի տներից մեկին հարակից այգում տեղի է ունեցել հրդեհ․ կա այրված դի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկին հարակից այգում հրդեհ է բռնկվել, որն ինքնամարվել է: Այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ, և ջերմահարվել խաղողի վազեր։

Փրկարարները Հ․ Կ․-ի (ծնված 1937 թ.) այրված դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: