ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը Նիկոլ Փածինյանի հետ հանդիխման ժամանակ խոստացել է լուծել Հայաստան «Sputnik V» պատվաստանյութի անհրաժեշտ քանակի մատակարարման հարցը:
Հայաստանը հույս ունի ստանալ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 1 միլիոն չափաբաժին:
«Վաղը ստանալու ենք ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար չափաբաժին: Բայց մենք ավելի քան 1 միլիոն չափաբաժնի կարիք ունենք: Հուսով ենք ձեռք բերել մեծ քանակությամբ պատվաստանյութ, քանի որ այն գործնականում ապացուցել է իր արդյունավետությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում կողմերը պետք է քննարկեին նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված քայլերը:
Օրակարգում էր նաեւ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման հարցերը: Պուտինն ու Փաշինյանը մտքեր կփոխանակեն Հայաստանում սկսված ընտրական գործընթացների շուրջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու համար ապրիլի 2-ից Նիկոլ Փաշինյանն ինքնամեկուսացել էր: Փաշինյանի նախորդ այցը Մոսկվա տարեսկզբին էր՝ հունվարի 11-ին, երբ կայացավ Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը: