կարևոր
2323 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-07 16:36

Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերը մտադիր են քննարկել նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված քայլերը:

Օրակարգում են նաեւ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման հարցերը: Պուտինն ու Փաշինյանը մտքեր կփոխանակեն Հայաստանում սկսված ընտրական գործընթացների շուրջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու համար ապրիլի 2-ից Նիկոլ Փաշինյանն ինքնամեկուսացել էր: Փաշինյանի նախորդ այցը Մոսկվա տարեսկզբին էր՝ հունվարի 11-ին, երբ կայացավ Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը:

Նշենք նաեւ, որ նախորդ շաբաթ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: