կարևոր
1268 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-07 16:07

Ադրբեջանական կողմը Վարանդայի շրջանում հայկական կողմին է փոխանցել մեկ դի

Ադրբեջանական կողմը Վարանդայի շրջանում հայկական կողմին է փոխանցել մեկ դի

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը, հետկեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ դի: Այս մասին տեղեկացում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային): Նրա ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 դի, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:

Որոնումները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբբրայիլ) շրջանում: